Դերասանուհի Կատրին Դենյովը հոսպիտալացվել է Փարիզում. ԶԼՄ-ներ
Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովը հոսպիտալացվել է Փարիզում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական Le Parisien թերթին:
Դեռևս չի հաղորդվում, թե ինչ պատճառով է դերասանուհին հոսպիտալացվել: Բուժհաստատության անունը նույնպես չի նշվում:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ 76-ամյա Դենյովի առողջական վիճակը վատթարացել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով: Նշվում է, որ նա համալիր հետազոտություն պետք է անցնի:
Իր կարիերայի ընթացքում դերասանուհին նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում և մի շարք հեղինակավոր մրցանակներ է ստացել:









