Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան. Փաշինյանի ուղիղ եթերը՝ Jamiroquai–ի համերգից

21:37 • 06.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Երևանում Jamiroquai խմբի համերգի մեկնարկին և գրել, թե տարածքը ստուգել են և համոզվել, որ տեղանքում սատանաներ և սատանիստներ չկան։

«Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ:

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»,– գրել է վարչապետը: