Ռուսական ստարտափն առաջարկում է իրական մարդկանց տեսքով ռոբոտներ գնել

13:42 • 06.11.19

Ռուսական Promobot ստարտափն առաջարկում է գնել իրական մարդկանց տեսքով ռոբոտներ, գրում է Fox News-ը:

«Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ցանկացած տեսքով ռոբոտ ձեռք բերել՝ մասնագիտական և անձնական օգտագործման նպատակներով: Պարկերացրեց Մայքլ Ջորդանին բասկետբոլի գնդակներ վաճառելիս, կամ Ուիլյամ Շեքսպիրին թանգարանում իր գործերն ընթերցելիս»,- իր հայտարարության մեջ նշել է Promobot ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Յուժակովը:

Ընկերության Robo-C ռոբոտների պարանոցը և իրանը կարող են ազատ շարժվել, սակայն ռոբոտները չեն կարող քայլել:

Ռոբետի դեմքն ունի 18 շարժվող մաս, որոնք թույլ են տալիս ստանալ դեմքի 600 արտահայտություն, իսկ ռոբոտի արհեստական ինտելեկտը պարունակում է 100 000 խոսքային մոդուլ:

«Promobot-ը վստահ է, որ նման ռոբոտը կարող է կոտրել մարդ-մեքենա փոխգործակցության պատնեշը և  աշխատակիցներին փոխարինել փոստային բաժանմունքներում, բանկերում և այլ հիմնարկներում»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Այնուհանդերձ, մարդակերպ ռոբոտների «լիցքավորված կյանքի» տևողությունը 8 ժամ է:

Image result for Russian startup sells robot clones of real people

Will robots like this eventually replace human workers?

Ռուսական ստարտափն առաջարկում է իրական մարդկանց տեսքով ռոբոտներ գնել