Հայտնի է դարձել Կատրին Դենյովի հոսպիտալացման պատճառը
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը իշեմիկ կաթված է տարել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիական պարբերականին հայտնել են նրա հարազատները:
Նրանք մասնավորեցրել են, որ դերասանուհու «շարժողական գործառույթները չեն խախտվել»: Դերասանուհուն, նրանց տվյալներով, «ոչ երկարատև հանգիստ է սպասվում»: Ֆրանսիական աղբյուրը հաղորդում է, որ Դենյովը շատ է հոգնել De son vivant ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում մարմնավորում է գլխավոր դերը:
Նշվում է, որ 76-ամյա Դենյովին հոսպիտալացրել են գիշերային ժամերին ինքնազգացողության լուրջ վատթարացման պատճառով, որի մասին հայտնի է դարձել ավելի ուշ:
Ռեժիսոր Էմանուել Բերկոյի ֆիլմը էկրան է բարձրանալու 2020 թվականին:









