Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են. ԿԳՄՍՆ

21:39 • 06.11.19

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությունը տարածել, որում հերքում է տեղեկությունները, թե Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ–ում ապօրինի է եղել։

«Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են:

Կից հրապարակում ենք դա հավաստող փաստաթուղթը: Չի անցկացվել որևէ մրցույթ, և պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը:

Այս լուրը տեղադրած լրատվամիջոցից պահանջելու ենք հերքում»: