Ֆինլանդիայի լողափերից մեկը պատվել է արտասովոր սառցե գնդիկներով (տեսանյութ)

20:05 • 06.11.19

Ֆինլանդիայի Հայլուոտո կղզու լողափերից մեկը պատվել է ձվի տեսք ունեցող սպիտակ սառցագնդիկներով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ արտասովոր տեսարանը զարմացրել է կղզու այցելուներին:

Հայլուոտոն գտնվում է Բոտնիկի ծոցում, որը Ֆինլանդիան բաժանում է Շվեդիայից: Այդ լողափից մոտ 56 կմ հեռավորությամբ տեղակայված Օուլու քաղաքի բնակիչներից մեկը CNN-ի հետ զրույցում հայտնել է, որ սիրում է ուղևորություն կազմակերպել դեպի Հայլուոտո՝ տպավորիչ տեսարանը սեփական աչքով տեսնելու և այլ մարդկանց ցույց տալու համար:

Տեղի բնակիչներից մեկ ուրիշն էլ նշել է, որ ուշագրավ սառցագնդիկները մի քանի կիլոմետր ձգվող տարածություն են զբաղեցնում:

Նշվում է, որ նմանօրինակ սառցե գնդիկները ձևավորվում են, երբ ափամերձ հատվածում ջուրը բարակ սառցաշերտով է պատվում: Սառույցի շերտերը միավորվում են և քամու ազդեցության տակ տեղում պտտվելով՝ գնդիկների են վերածվում:


Տեսանյութը՝ այստեղ։

 

Ֆինլանդիայի լողափերից մեկը պատվել է արտասովոր սառցե գնդիկներով (տեսանյութ)