Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին:
«Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:
41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից զբաղեցրել է Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:









