Բնապահպան ակտիվիստները խափանել են Փարիզում անցկացվող բնական գազի թեմային նվիրված համաժողովը
Ֆրանսիացի ակտիվիստները, որոնք դեմ են հանդես գալիս կլիմայական փոփոխություններին նպաստող նախագծերին, չորեքշաբթի ընդհատել են բնական գազի օտգագործման թեմային նվիրված և Փարիզում ընթացող եվրոպական համաժողովը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ասկտիվիստները տեղի ժամանակով 14:00-ին ներխուժել են համաժողովի սրահ «Բնական և հեղուկ գազի մատակարարումները և դրանց հետևանքները» խորագրով նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ֆրանսիական Societe Generale բանկի տնօրեն Լաուրա Մոնրո-Սինգերը: Ներխուժումից հետո համաժողովի աշխատանքը դադարեցվել է:
Ակտիվիստների ներկայացուցիչը նշել է, որ ակցիան ուղղված է Տեխասում խոշոր գազային նախագծերի իրականացմանը, որոնք նախատեսում է ֆինանսավորել Societe Generale խոշորագույն ֆրանսիական բանկերից մեկը:









