Ոստիկանապետի ԺՊ–ն զանգ է ստացել բարձրաստիճան պաշտոնյայից. ինչ է Արման Սարգսյանը զեկուցել վարչապետին

18:23 • 06.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն իրեն զեկուցել է այն մասին, որ մի պաշտոնյա զանգահարել է իրեն և շնորհակալություն հայտնել, որ ՃՈ աշխատակիցն իրեն կանգնեցրել է և կատարած խախտման համար տուգանել։ Գրառման մեջ ասվում է.

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»: