ԱՄՆ-ում հղի կինը հակահարված է տվել ամուսնու վրա հարձակված ավազակներին և փրկել նրա կյանքը

18:06 • 06.11.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի  քաղաքում հղի կինը հակահարված է տվել ամուսնու վրա հարձակված ավազակներին, գրում է Bay News 9-ը:

Ջերեմի Քինգը սեփական տանն է եղել, երբ տան ետևի դռնից դիմակով և գլխարկով «զինված» երկու ավազակ են ներթափանցել: Հարձակվողները Քինգի վրա են ուղղել ատրճանակները,  խլել են Քինգի 11-ամյա դստերը և գումար պահանջել:

Քինգը հայտարարել է, որ նրանց ոչինչ չի տալու: Այդ ժամանակ գողերից մեկը ատրճանակով հարվածել է, իսկ մյուսը ոտքերով հարվածներ է հասցրել գլխին։

Քինգի՝ հղիության 7-րդ ամսում գտնվող կինը դուրս է նայել ննջասենյակից՝ պարզելու՝ ինչ է կատարվում: Ավազակներից մեկը կրակել է նրա ուղղությամբ, սակայն վրիպել է: Այդ ժամանակ կինը վերցրել է հրացանը և վիրավորել հարձակվողին:

Չարագործները փախուստի են դիմել: Վիրավորը կարողացել է  60 մետր ճանապարհ անցնել և ընկել է փոսը, որտեղ էլ նրան մահացած են գտել: Վերջինիս հանցակիցը թաքնվել է: Ոստիկանություն այժմ որոնողական աշխատանքներ է իրականացնում՝ հանցագործին գտնելու համար:

Հարձակման արդյունքում տուժել է նաև Քինգը․ վնասվել է նրա աչքը, քիթը կոտրվել է և տղամարդը ուղեղի ցնցում է ստացել: