ԱՄՆ-ում տղամարդուն դանակահարել են սենդվիչի պատճառով
ԱՄՆ Մերիլենդ նահանգի սրճարաններից մեկում սենդվիչի շուրջ ծագած վիճաբանության պատճառով դանակահարվել է քսանութ տարեկան տղամարդ, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արագ սննդի կետերից մեկում երկու տղամարդու միջև վիճաբանություն է ծագել, երբ նրանցից մեկը փորձել է սենդվիչ գնելու համար առաջ անցնել իր հերթից: Վիճաբանությունը շարունակվել է ավտոկայանատեղիի մոտակայքում, որտեղ էլ տղամարդկանցից մեկը դանակահարել է մյուսին:
Դեպքի վայր հասած ոստիկանները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց տղամարդը մահացել է:
Նշվում է, որ կասկածյալը դեռ ազատության մեջ է, և ոստիկանությունը խնդրել է քաղաքացիներին՝ օգնել գտնելու նրան:









