Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով.Դ. Ավտոնոմով
Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով:
Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
Դիվանագետի խոսքով՝ այսպիսի իրավիճակը բացատրվում է 2018 թվականին առևտրի ցուցանիշների թռիչքաձև աճով, երբ «Տուրբոատոմ» ԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումների մատակարարումներ իրականացրեց:
«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին տարիներին Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջությունը կայուն աճում է:









