Ամստերդամի օդանավակայանում միացել է տագնապի ազդանշանը. իրավիճակը վերահսկում է ոստիկանությունը
Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքի Սխիպհոլ միջազգային օդանավակայանում` ինքնաթիռներից մեկում, միացել է առևանգնման տագնապի ազդանշանը, ինչի հետևանքով ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «կասկածելի իրավիճակի» հեղինակն օդաչուներից մեկն է եղել, որը սխալմամբ է միացրել ազդանշանը: Air Europe ավիաընկերության մամուլի ծառայությունը շտապել է ներողություն խնդրել.
«Ամստերդամ-Մադրիդ թռիչքից առաջ սխալմամբ միացել է տագնապի ազդանշանը, որը վերաբերում է առևանգմանը: Ոչինչ տեղի չի ունեցել, բոլոր ուղևորներն ապահով սպասում են թռիչքին: Մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում»,- գրված է հայտարարությունում:
Նշվում է, սակայն, որ օդանավակայանի որոշ հատվածների մուտքը սահմանափակ է, ոստիկանությունը հերթապահում է տեղում: Ինքնաթիռը դեռևս կանգնած է թռիչքուղու վրա:









