Կանադայում մառախուղի պատճառով բախվել է նվազագույնը 20 մեքենա
Նվազագույնը 20 մեքենա վթարի է ենթարկվել Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգի Գրանդ Պրիրի քաղաքի մայրուղիներից մեկում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով CTV-ին:
Միջադեպի պատճառով մայրուղի տանող բոլոր ճանապարհները ժամանակավորապես փակվել են: Տեղում աշխատում են փրկարարները, շտապօգնությունն ու ոստիկանությունը: Կան վիրավորներ, սակայն կոնկրետ թիվ չի նշվում:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենաների բախման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, մասնավորապես` խիտ մառախուղը, որը փակել է տեսանելիությունը:









