«Եթե մենք չկանգնեցնենք նրանց՝ սպանելով, նստեցնելով, վախեցնելով, ոչինչ էլ չի ստացվի». Կադիրովը կոչ է արել խիստ պատժել համացանցում մարդկանց պատիվը վիրավորողներին (տեսանյութ)

10:58 • 07.11.19

Չեչնիայի կառավարության նիստում ելույթի ժամանակ հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը շատ կտրուկ է արտահայտվել այն մարդկանց հասցեին, որոնք համացանցային տիրույթում վիրավորում են այլ մարդկանց արժանապատվությունը: Այս մասին տեղեկացնում է bbc.com-ը:

«Նրանց, ովքեր զբաղվում են մարդկանց միջև համերաշխությունը քանդելով, բամբասանքով, թշնամանք տարածելով, եթե մենք չկանգնեցնենք նրանց՝ սպանելով, նստեցնելով, վախեցնելով, ոչինչ էլ չի ստացվի»,- ասել է Կադիրովը:

Նա նշել է, որ չի կարելի «թողնել այն մարդուն», որն արժանապատվություն է վիրավորում, եթե նույնիսկ «բոլոր երկրների օրենքները խախտվեն», և երդվել է Ղուրանով: 

Կադիրովը նշել է, որ հիմա իր խոսքերը սխալ կհասկացվեն, սակայն նա օրենքի կողմնակից է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը խոսում է համացանցում խոսքի ազատության մասին: Նա նշել է, որ կողմնակիցն է արտադատական ճնշումների, «երբ խոսքն անվտանգության մասին է»:

 

.