Ռումբի մասին ահազանգից հետո Միլանի օդանավակայանը որոշ ժամանակ փակվել է
Միլանի Մալպենսա օդանավակայանը 20 րոպեով փակվել է` ռումբի մասին անանուն հաղորդագրություւնից հետո, որից հետո շարունակել է բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով ANSA-ին:
Նշվում է, որ ստուգումների արդյունքում ձերբակալվել է կասկածելի մարդ, որի մոտ եղել է ճամպրուկ: Այն փոխանցվել է ոստիկանությանը` փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Աղբյուրը տեղեկացնում է, որ Մալպենսայում թռիչքներն իրականացվում են նախատեսվածի համաձայն:









