Ինչպես են հազարամյակներ առաջ նախամարդիկ մամոնտներ որսացել․ Մեքսիկայում հայտնաբերվել են հսկայական ոսկորներով թակարդներ (լուսանկարներ)

20:28 • 07.11.19

Մեքսիկայում առնվազն 14 մամոնտի կմախք է հայտնաբերվել մարդկանց կողմից 15 000 տարի առաջ կառուցված թակարդներում։

Ինչպես հաղորդում BBC News-ը, հայտնագործությունը տեղի է ունեցել Մեխիկոյից հյուսիս ընկած Տուլտեպեկ քաղաքում։ Պաշտոնական անձանց տվյալներով՝ դրանք առաջին հայտնաբերված ծուղակներն են, որոնք նախատեսված են եղել մամոնտների համար։

Վաղնջական ժամանակներում որսորդները, հավանաբար, փղերի չափսեր ունեցող կաթնասուններին ջահերի և ճյուղերի օգնությամբ քշել են դեպի ծուղակները։ Ավելի քան 800 ոսկորների վերջին հայտանգործությունը կարող է փոխել մասնագետների պատկերացումն այն մասին, թե ինչպես են նախամարդիկ որսացել հսկայական կենդանիներին։

Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտից հայտնում են, որ ավելի շատ թակարդներ կարող են հայտնաբերվել Մեխիկոյից հյուսիս ընկած հատվածում։

Գտածոներից երկուսի խորությունը հասնում է 1,7 մետրի, իսկ տրամագիծը՝ 25 մետրի։ Տեղում պեղումներ են իրականացվել 10 ամիս շարունակ։

 

 

Ինչպես են հազարամյակներ առաջ նախամարդիկ մամոնտներ որսացել․ Մեքսիկայում հայտնաբերվել են հսկայական ոսկորներով թակարդներ (լուսանկարներ)