Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է. ՀՀ վարչապետի խորհրդական

01:38 • 07.11.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի որոշման համարում է առոչինչ և հայտարարել է, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել ազգային թիմի մարզիչ: Այս մասին Առաքելյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մ. Առաքելյան»,- գրել է նա

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: