Լոնդոնի Պիկադիլլի թատրոնի շենքում ներկայացման ժամանակ առաստաղի մի հատված պոկվել և ընկել է հանդիսատեսի վրա

04:28 • 07.11.19

Լոնդոնի Պիկադիլլի թատրոնի շենքում, «Շրջիկ գործակալի մահը» ներկայացման ժամանակ առաստաղից մի հատված պոկվել և ընկել է հանդիսատեսի վրա: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Հանդիսականները տարհանվել են: Տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները: Նշվում է, որ ներկայացման գլխավոր դերում հանդես է եկել ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը: