Ադրբեջանցի բլոգերը ՉԼ-ի հանդիպման ժամանակ ընկել է տրիբունայից և կոտրել ձեռքը
Ռուսաստանում գործունեություն ծավալող, ադրբեջանցի բլոգեր Սուբխան Մամեդովը, որը հանդես է գալիս Սուբո կեղծանվամբ, Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Լոկոմոտիվ»-«Յուվենթուս» հանդիպման երկրորդ խաղակեսում փորձել է խաղադաշտ մտնել, սակայն դրա փոխարեն ընկել է տրիբունայից և կոտրել ձեռքը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ուզում եմ երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալ և վազել: Վախենում եմ, բայց, կարծում եմ, կստացվի»,- Ինստագրամի իր էջում գրել է Սուբոն, սակայն նրա երազանքն այդպես էլ անկատար է մնացել:
Քիչ անց նա հրապարակել է, թե ինչպես է գետնին պառկած և թե ինչպես են նրան բժշկական օգնություն ցուցաբերում: Ավելի ուշ արդեն նա լուսանկար է հրապարակել` ցուցադրելով վիրակապված ձեռքը:









