Չինացի կինը որդու տնային հանձնարարությունը բացատրելիս կաթված է ստացել

11:17 • 08.11.19

Չինաստանում 36-ամյա կինը որդու մաթեմատիկայի տնային հանձնարարությունը բացատրելիս սրտամկանի կաթված է ստացել, գրում է  Asia One-ը:

Միջադեպ տեղի է ունեցել Չինաստանի Խուբեյ քաղաքում: Կինը մի քանի անգամ փորձել է իր երրորդ դասարանցի որդուն բացատրել տնային հանձնարարությունը, սակայն տղան այդպես էլ չի կարողացել հասկանալ՝ ինչ է իրենից պահանջվում:

«Ես մի քանի անգամ բացատրեցի նրան, բայց նա այդպես էլ չէր կարողանում հասկանալ: Ես այնքան բարկացա, որ թվում էր՝ կպայթեմ: Այդ պահին սիրտս սկսեց արագ բաբախել, և սկսեցի դժվարությամբ շնչել»,- ասել է կինը:

Ամուսինը կնոջը հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ պարզվել է, որ կինը սրտամկանի կաթված է ստացել: Բժիշկներին հաջողվել է կարճ ժամանակում կնոջը ոտքի կանգնեցնել:

Ավելի ուշ կինը խոստովանել է, որ հաճախ է դժգոհ լինում որդուց, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ դա այդքան լուրջ հետևանքների կհանգեցնի: