Բրիտանիայում աղջիկը նամակ է գրել հանգուցյալ հորն ու պատասխան ստացել (լուսանկարներ)

17:29 • 08.11.19

Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի 6-ամյա բնակչուհի Հոլլի Մորգանը շնորհավորական նամակով մաղթանքներ է ուղարկել նախորդ տարի կյանքից հեռացած հորը և անսպասելիորեն պատասխան է ստացել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղջնակի համար հոր կորուստը շատ ծանր էր և նա որոշել է բացիկ ուղարկել հայրիկին, որը հոկտեմբերին կդառնար 47 տարեկան: Ծրարի վրա նա գրել էր, որ մաղթանքներ է ուղարկում հայրիկին դեպի երկինք:

Մի քանի օր անց Հոլլին փոստարկղում նամակ է գտել իր անունով, որում ասվում էր որ «իր բացիկը կտրել անցել է աստղերն ու մյուս երկնային մարմինները և փոխանցվել է հայրիկին դրախտում»: Հոլլիի մայրը շնորհակալություն է հայտնել փոստատան աշխատակիցներին դստեր նկատմամբ հոգատարության համար: Կինը պատմել է, որ իր դուստրը շատ երջանիկ էր, երբ կարդաց պատասխանը:

«Այդ նամակը Հոլիի օրը տոն դարձրեց: Նա կարծում էր, որ փոստատարն իր նամակը հասցրել է երկինք: Կարծում եմ, որ պատահածը կօգնի նրան հասկանալ, որ նա կարող է գրել հայրիկին իր կյանքի մասին և այդ նամակները տեղ կհասնեն», - ասել է աղջկա մայրը:  

Հոլլիի հայրիկը ծառայել է թագավորական զորքերում, Իռլանդիայում: Նա մահացել է բրոնխաթոքաբորբից:

Mother Laura Allen, 32, pictured holding the letter with Holly, said that her daughter also sent a balloon up to heaven for Christmas last year that was in the colours of his favourite football team, Liverpool FC

Holly, pictured with her father who died in June last year from bronchial pneumonia, was ecstatic to receive the reply, said her mother

Holly pictured at her christening being held by mother Laura who is next to her father Nigel

The letter told Holly that her handmade card had been delivered to heaven after 'avoiding stars and other galactic objects en route'