Բիշքեկի սրճարաններից մեկում 3 պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնում այսօր երեք պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բիշքեկի կենտրոնական սրճարաններից մեկում: Նախ հնչել է առաջին պայթյունը, որին հաջորդել են ևս երկուսը: Նախնական տվյալներով կան տուժածներ:
Պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայությունը, բժիշկներն ու ոստիկանները:









