ԿԳՄՍՆ-ի դիմաց նստացույց անող երիտասարդները մետրոյի ժետոն տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար (տեսանյութ)

14:39 • 08.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գնալիս հանդիպեց ԿԳՄՍՆ շենքի դիմաց նստացույց անող երիտասարդներին:

ՀՅԴ ՀԵՄ անդամներից մեկը վարչապետին մետրոյի ժետոն փոխանցեց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար:

Վարչապետը վերցրեց ժետոնը և նշեց, որ չի փոխանցի Արայիկ Հարությունյանին, սակայն կպահի իր մոտ որպես հիշատակ:

Փաշինյանը նաև նշեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։