Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով 2 մարդ է մահացել, 7 մարդ որոնվում է, կա շուրջ 30 տուժած

06:16 • 09.11.19

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել: 7 մարդ որոնվում է, շուրջ 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Sidney Morning Herald-ին և ABC-ին:

Նշվում է, որ կորածների թիվը կարող է աճել: Ավստրալիայի մի քանի նահանգներում շարունակում են մոլեգնել շուրջ 135 անտառային հրդեհներ: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածքներ:

Հրդեհներն այնքան ուժեղ են, որ հրշեջները չեն կարողանում ամենաշատ տուժած վայրերը հասնել։ Մի քանի շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակ: