Նյուքասլում ալկոհոլային խմիչք գողանալու համար բրիտանացին հայտարարել է, թե խանութում ռումբ է տեղադրել (տեսանյութ)

01:14 • 09.11.19

Նյուքասլի բնակիչ Ջեյմս Մակդոնելը ձերբակալվել է` քաղաքի խանութներից մեկից ալկոհոլ գողանալու փորձի համար: 54-ամյա տղամարդը հին հեռախոսի լարերը միացրել է իրար ու հայտարարել, թե խանությում ռումբ կա:

Ինչպես հայտնում է Ren TV-ին, հղում անելով LAD Bible-ին, չարագործը պայուսակի մեջ է դրել 7-8 շիշ խմիչք և մոտեցել դրամարկղին` հայտարարելով, թե խանութն ականապատ է ու փորձել է հեռանալ:

Խանութի անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրել են և շուրջ 45 րոպե չեն թողել հեռանալ, որից հետո ռումբի առկայության փաստը հերքվել է: Տղամարդը ձերբակալվել է խմիչք գողանալու և ռումբի մասին սուտ հայտարարության համար ու դատապարտվել 15-ամսյա ազատազրկման: