Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան 580 օր կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել

04:00 • 09.11.19

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան 580 օր կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ կալանավայրի դիմաց նրան են դիմավորել բազմաթիվ համախոհներ, որոնց առաջ Լուլա դա Սիլվան հանդես է եկել շնորհակալական խոսքով: Նա ասել է, որ շուտով կվերադառնա քաղաքականություն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դը Սիլվային դատապարտել էր 13 տարվա ազատազրկման` կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: Ըստ հետաքննության` Բրազիլիայի նախկին նախագահը պաշտոնավարման ընթացքում եռահարկ բնակարան էր ստացել OAS շինարարական ընկերության կողմից:

Ապրլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը 13 տարվանից կրճատել էր մինչև 8 տարի և 10 ամիս: Նոյեմբերի 7-ին ազատ արձակման վճիռը կայացրել էր Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանը: