Արաքս-Սարդարապատ ճանապարհին վթարված մեքենայից 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «ԻԺ» տիպի օդամղիչ հրացան և 9 մմ տ/չ գազային ատրճանակ
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.20-ին Արաքս-Սարդարապատ ճանապարհի Սարդարապատ գյուղի տարածքում «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել,իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Վթարի վայրի զննությամբ մեքենայից մոտ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ հրացան, 9 մմ տ/չ գազային ատրճանակ՝ իր սև կաշվից պատյանով և վթարված մեքենայի վարորդի անվամբ վկայական:
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:









