32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել «Ֆորդ», «ԲՄՎ», «Կիա» և «Ինֆինիտի» ավտոմեքենաների կատալիզատորներ գողանալու կասկածանքով
Նոյեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Մայակ թաղամասից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել է «Ֆորդ», «ԲՄՎ», «Կիա» և «Ինֆինիտի» ավտոմեքենաների կատալիզատորները:
Բոլոր դեպքերով ոստիկանությունում ընդունվել են հաղորդումներ։
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։









