Դա մի քայլ է դեպի անհայտը. Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ

22:37 • 09.11.19

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արհեստական բանականության ոլորտում իրականացվող զարգացումները համեմատել է մեծ աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու հետ՝ ասելով, որ դա քայլ է դեպի անհայտը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ ՌԴ  նախագահը հանդես է եկել Մոսկվայում արհեստական բանականության հարցով համաժողովի ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ արհեստական բանականության համակարգն ինքնին առաջադեմ տեխնոլոգիաների գագաթնակետն է:

Պուտինի խոսքով՝ արհեստական բանականությունը կուտակում է բնական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև հոգեբանության և լեզվաբանության առաջադեմ նվաճումները:

«Հավանաբար, բարդ է մարդկության պատմության մեջ գտնել այդպիսի մի համաձուլվածքի օրինակ, այն էլ` այդքան տարբեր գիտությունների և առարկաների: Ինչպես և մեծ աշխարհագրական բացահայտումները, այնպես էլ տիեզերք դուրս գալը, մի քայլ է դեպի անհայտը: Դա հատկապես վերաբերում է այսպես կոչված՝ «ուժեղ» արհեստական բանականության զարգացմանը, որը կարող է հիմնարար դառնալ ողջ քաղաքակրթության համար»,- հայտարարել է Պուտինը:

Դա մի քայլ է դեպի անհայտը. Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ