Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին դրոշի օրվա առթիվ ու նշել, որ «մի օր բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»

15:18 • 09.11.19

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին պետական դրոշի օրվա առթիվ:

«Շնորհավոր Պետական դրոշի օրը, Ադրբեջան: Մեկ անգամ բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում:

Թուրքիայի արտգործնախարարը սոցիալական կայքում շնորհավորանքից բացի տեսանյութ է հրապարակել, որում  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ է:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն աշխատանքային այցով Թուրքիայում է գտնվում: Նա մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 24-րդ նիստին: