Անտառային հրդեհի պատճառով տարհանվել է Warner Brothers կինոստուդիայի անձնակազմը

13:38 • 10.11.19

ԱՄՆ Կլիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է Warner Brothers կինոստուդիայի անձնակազմը։ Այս մասին հաղորդում է Holywood Reporter-ը։

Անտառային հրդեհը Կալիֆոռնիայում բռնկվել է շաբաթ կեսօրին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 230 հրշեջ-փրկարար, որոնցից մեկը, ըստ հաղորդման, տուժել է և հոսպիտալացվել։

Ըստ հաղորդման՝ ոչ մի շինարարական կառույց չի վնասվել և թեև պաշտոնական տարհանումներ չեն եղել, Warner Bros.-ի ներկայացուցիչը հայտնել է, որ կինոստուդիայի աշխատակիցները տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով: