Բանգլադեշում «Բուլբուլ» փոթորիկին ընդառաջ 1,8 միլիոն մարդ է տարհանվել

11:35 • 10.11.19

Բանգլադեշում 1,8 մլն մարդ է տարհանվել՝ «Բուլբուլ» փոթորիկից պաշտպանվելու համար:  Բնակիչներին տեղափոխում են հատուկ այդ նպատակով ստեղծված չորս հազար ապաստաններ։ Տարհանման գործընթացներին միացել է 50 հազար կամավոր, հաղորդում է bdnews24.com-ը։

Ենթադրվում է, որ քամու արագությունը «Բուլբուլ» փոթորիկի ժամանակ կարող է հասնել ժամում 120 կիլոմետրի։

«Մենք նախապատրաստական միջոցներ ենք ձեռնարկել փոթորկի դեմ պայքարելու և բնակչությանը պաշտպանելու համար»,- հայտնել է Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան:

Նրա կարծիքով՝ երկիրն արդեն բավականաչափ փորձ է ձեռք բերել նման փոթորիկներին դիմակայելու համար։