Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն ու քաղաքական գործիչները մասնակցել են Հիշատակի օրվա արարողությանն ու ծաղկեպսակ դրել զոհված բրիտանացիների հուշարձանին
Մեծ Բրիտանիայում բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, մասնակցել են Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև Միացյալ Թագավորության միապետական ողջ ընտանիքը՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, արքայազն Չարլզը կնոջ հետ, Քեմբրիջի և Սասեքսի դուքսերն ու դքսուհիները:
Լոնդոնում գտնվող հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառումը մեկնարկել է 2 րոպե լռությամբ՝ ի հիշատակ համաշխարհային երկու պատերազմներում զոհված բրիտանացի զինվորների և քաղաքացիների: Լռության րոպեներին հաջորդել է ծաղկեպսակների տեղադրման արարողությունը:









