Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս. այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք (տեսանյութ)

20:47 • 10.11.19

Նոյեմբերի 10-ին, ժամը 07:20-ին 35 փրկարար-ծառայող մեկնել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամաս: Պարզվել է, որ առկա են ծխացող օջախներ: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում, որոնցից երկուսում հրդեհը մարվել է:

Հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս, որտեղ հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 5000 քմ: Այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք:

Ժամը 18:18-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարար-ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 40 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: