Մեկ օրում Լիբանանից և Հորդանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 810 փախստական
Ավելի քան 810 փախստական անցած օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել Լիբանանից և Հորդանանից: Այս մասին հաղորդվում է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, գրում է ria.ru-ն։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիա է վերադարձել 817 փախստական, այդ թվում՝ 205 մարդ Լիբանանից և 612 մարդ Հորդանանից»,- ասված է տեղեկագրում։
Նշվում է, որ մեկ օրում վերականգնվել է 6 բնակելի տուն, դպրոց և հացի փուռ։ Բացի այդ, Սիրիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ևս 2,4 հեկտար տարածք, ինչպես նաև հայտնաբերել և ոչնչացրել 33 պայթյունավտանգ առարկա:
Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել էր 2011-ին՝ նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ համազգային ցույցերից հետո: Հետագայում այն կառավարության ուժերի և ապստամբ զինյալների միջև քաղաքացիական պատերազմի էր վերածվել, ինչի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ լքել էին երկիրը:









