Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ)

15:27 • 10.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Գորիսում, ծանոթել քաղաքում իրականացվող ծրագրերին։ Վարչապետին ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով վարչապետին ներկայացնում էր քաղաքում իրականացվող ծրագրերը։