ԱՄՆ-ն մտադիր է 500-600 զինծառայող թողնել Սիրիայում
Վաշինգտոնը մտադիր է ամերիկացի զինվորներից 500-600-ին թողնել Սիրիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկյան Զինուժի հրամանատարությունների ղեկավարների հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է 700 զինվորների թողնել հերթապահելու Սիրիայում, գեներալն ասել է, որ նրանց թիվը հազարի չի հասնի:
«Տարածաշրջանում նախկինի պես գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Եթե ճնշում չգործադրվի այդ խմբավորման վրա, պայմաններ կստեղծվեն ԻՊ-ի վերականգնման համար», - հավելել է ամերիկացի գեներալը:









