Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր

17:19 • 11.11.19

Նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում սպասվող  կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը ներկայացվելու է կառավարության աշխատակազմ: