Բեռլինում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է վնասազերծվել

20:04 • 11.11.19

Բեռլինի արևելյան Հելերսդորֆ շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է վնասազերծվել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։

250 կգ կշռող ռումբը հայտնաբերվել է անցյալ շաբաթ Հելերսդորֆ շրջանում։ Այն վնասազերծելու համար 13 000 մարդ է տարհանվել։

Ինչպես նշվում է Բեռլինի ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղի ժամանակով 14։53-ին (17։53 երևանյան) ռումբի վերահսկվող պայթյուն է իրականացվել։

Վնասազերծումը հաջող է անցել, սահմանափակիչ միջոցները չեղարկվել են, իսկ Հելերսդորֆում բնակվող մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները։