Թաիլանդում նոր տեսակի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել. Thaiger

14:11 • 11.11.19

Թաիլանդի Մակա Սարակհամ համալսարանի գիտնականները Նոնգ Բուալամպհու նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, հայտնաբերել են նոր, 11-րդ տեսակի դինոզավրի մնացորդներ: Այս մասին տեղեկացնում է thethaiger.com կայքը:

Աղբյուրի համաձայն՝ նոր տեսակն անվանել են Vayuraptor nongbualamphuensis: Սա ավելի խոշոր տեսակի՝ տինոզավրերի 4 մետրանոց «հեռու ազգականն» է: Նշվում է, որ այս դինոզավրը, ինչպես և մյուսները, անհետացել է ավելի քան 65 միլիոն տարի առաջ:

Վերջույթների քարացած ոսկորներից կարելի է ենթադրել, որ տեսակի երկարությունը կարող էր հասնել մինչև 4,5 մետրի, կենդանին եղել է շատ արագաշարժ:

Համալսարանի աշխատակից Պլադետ Սրիսուկայի խոսքով՝ տեսակն անվանվել է հինդուիստական քամու աստված Վայուի պատվին:  

Թաիլանդում նոր տեսակի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել. Thaiger