«Կալաշնիկովը» ցուցադրել է ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին պահպանված նմուշներից մեկը

22:41 • 11.11.19

«Կալաշնիկով» ընկերությունն առաջին անգամ ցույց է տվել հանրահայտ ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին տարբերակներից մեկը, որը հասել է մինչև մեր օրերը։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Միխայիլ Կալաշնիկովի 100-ամյակին նվիրված նախագծի շրջանակներում։

Իր հարյուրամյա տարեդարձը լեգենդար կոնստրուկտորը կարող էր նշել նոյեմբերի 10-ին։

Տեսանյութում նշվում է, որ ցուցադրված նմուշը ԱԿ-47-ի 10-րդ թողարկված ինքնաձիգն է, որը մինչ օրս առանց փոփոխությունների պահպանված ամենահին նմուշն է։

Ինքնաձիգի քաշը 4,3 կգ է կազմում, իսկ երկարությունը՝ 870 մմ։      

 

«Կալաշնիկովը» ցուցադրել է ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին պահպանված նմուշներից մեկը