Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել

16:44 • 11.11.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստի ժամանակ հորդորել է կառավարության անդամներին հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել:

Նա նշել է, որ, իր կարծիքով, կառավարության անդամները գրիպի վտանգի տակ են, քանի որ աշխատանքի բերումով առավել շատ են շփվում մարդկանց հետ, գրում է RT կայքը:

Նախագահը նաև հետաքրքրվել է, թե նախարարներից քանիսն են պատվաստումներ ստացել: Պարզվել է, որ պետության ղեկավարը ներառյալ՝ պատվաստվել են ընդամենը չորս անձինք:

Պուտինը նաև խնդրել է  մտածել այս ուղղությամբ և դրան նույնպես կարևորություն տալ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում երկրում գրիպով հիվանդացության դեպքերը նվազել են ավելի քան 13 անգամ: