Mercedes-Benz-ը մտադիր է ներկայացնել G-Wagen-ի էլեկտրական տարբերակը
Գերմանական մեքենաշինական հսկան նորույթ է պատրաստել G-Wagen մակնիշի սիրահարների համար: Ինչպես փոխանցում է luxurylaunches.com-ը, Mercedes-Benz ընկերությունը որոշել է հսկայական ամենագնացը դարձնել էկոլոգիական:
Daimler-ի թվային փոխակերպման բաժնի ղեկավարը հայտնել է, որ մոտ ապագայում հասանելի կլինի Mercedes-Benz G-Class մոդելի ամբողջովին էլեկտրական տարբերակը:
Mercedes-Benz-ը, որը վաղուց միացել է էլեկտրական մոդելների կառուցման համաշխարհային «մրցույթին», խոստացել է 10 էլեկտրամեքենա ներկայացնել մինչև 2022 թվականը: Էլեկտրամեքենաների շարքում, թերևս, ամենատպավորիչը կլինի G-դասի մոդելը, որի մասին դեռևս մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:










