Սարսափ ֆիլմերի դերասանուհին նկարահանումների հաջորդ օրը մեղադրվել է նմանատիպ սպանության համար
30-ամյա նախկին լրագրող և մի քանի գրքերի հեղինակ Էյսլինգ Թակեր Մուր-Ռիդը From the Dark սարսափ ֆիլմում ստանձնել է գլխավոր դերը՝ հանդես գալով Վին Ռիդ կեղծանվամբ, գրում է New York Post-ը: Ըստ սյուժեի՝ աղջիկն էքսկուրսավար է աշխատում լեռներում, որտեղ աստիճանաբար սկսում են կորչել խմբի մասնակիցները: Ֆիլմն ավարտվում է սպանությամբ:
Նկարահումներից հետո՝ հաջորդ օրը, աղջիկը մեղադրվել է իրական սպանության համար: Ֆիլմի հեղինակների խոսքերով՝ նրանք այդ միջադեպի մասին նույնիսկ չեն էլ ենթադրել: Ինչպես պարզվել է, 2016 թվականին Էյսլինգը սպանել է իր հորեղբորը: Այդ ժամանակ Ռիդը պնդել է, որ սպանությունն իրականացրել է ինքնապաշտպանության նպատակով և շուտով գրավի դիմաց ազատ է արձակվել:
«Մենք ծանոթացել ենք, երբ նա եկել էր լսումների: Մենք չէինք էլ կարող ենթադրել՝ ով էր նա և ինչ էր տեղի ունենում նրա կյանքում: Մեր շփման շրջանակները երբեք չեն հատվել»,- ասել են ֆիլմի հեղինակները:
Երբ նկարահանոմներն ընթացքի մեջ են եղել, ոստիկաններին հաջողվել է ձեռք բերել նրա բջջային հեռախոսի լուսանկարներից մեկը: Աղջիկը կարողացել էր ֆիքսել սպանության պահը, որը կարծես կրկնում է ֆիլմի տեսարանը:
Այժմ Ռիդը մեղադրվում է սպանության համար, իսկ կինոընկերությունն էլ ուզում է այնպես անել, որ ֆիլմը, այնուամենայնիվ, թողարկվի:









