Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության նախագահի են ձերբակալել

16:46 • 12.11.19

Բաքվում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլըին: Այս մասին տեղեկացնում է կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարը, գրում է Minval.az-ը:

Ղամբարը տեղեկացրել է, որ Հաջիլըին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին:

«Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 12-ին Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ակցիա էր նշանակել, և դիմել էր գործադիր իշխանությանը՝ ակցիայի հաստատման համար: Գործադիր իշխանությունը համաձայնություն չէր տվել ակցիայի անցկացման համար, որից հետո կուսակցությունը հայտարարել էր, որ ակցիան Բաքվի գործադիր իշխանության շենքի դիմաց կանցկացնի առանց թույլտվության: