Ֆրանսիայի հարավում երկրաշարժի հետևանքով մարդիկ են տուժել և շենքեր վնասվել (լուսանկարներ)

14:11 • 12.11.19

Ֆրանսիայի հարավում գրանցված երկրաշարժի հետևանքով մարդիկ են տուժել և շենքեր վնասվել, դադարեցվել է նաև երեք միջուկային ռեակտորների աշխատանքը, գրում է Daily Mail պարբերականը: 

5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը թեթև վնաս է պատճառել շենքերին, այն զգացվել է նաև Լիոն և Մոնտելիմար քաղաքներում, որոնք իրարից 144,8 կմ հեռավորության վրա են գտնվում:

Աղբյուրի փոխանցմամբ` ժամանակավորապես դադարեցվել է Արդեշի շրջանի «Կրյուա» ատոմակայանի 2-րդ, 3-րդ և 4-րդ ռեակտորների աշխատանքը՝ երկրաշարժից հետո լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով:

Մեկ մարդ ծանր վիրավորվել է, իսկ երեքը ստացել են թեթև վնասվածքներ:

Մասնագետների խոսքերով` ուժգին երկրաշարժերը տարածաշրջանում հազվադեպ երևույթ են, սակայն հորդորել են զգուշավորություն դրսևորել, լքել վթարային շենքերը՝ հնարավոր հետցնցումներից պաշտպանված լինելու համար:

Երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պրիվայի բնակիչներից մեկը նշել է, որ երկրաշարժից անգամ րոպեներ անց ջահը դեռ շարունակել է ցնցվել, բնակիչներից մեկի խոսքով էլ՝ շունը սկսել է հաչել, մինչ մարդիկ կզգային ցնցումները:

 

 

A physicist said that quakes of this strength are rare in the region and warned of possible aftershocks

 

Another resident in the area, Didier Levy, who lives in a 15th century castle, said that 'chandeliers were still trembling' several minutes after the quake

Quakes in this region are rarely higher than Magnitude 5, said Mustapha Meghraoui of the IPGP's office in Strasbourg