Հոլիվուդի, կինոսերների և գեղեցիկը գնահատողների հիշողության մեջ ընդմիշտ տպավորված գեղեցկուհին. այսօր Գրեյս Քելլին կդառնար 90 տարեկան (լուսանկարներ)
Այսօր ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին կդառնար 90 տարեկան:
Աշխարհահռչակ ամերիկացի կինոդերասանուհի Գրեյս Քելլին 4 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ընդամենը 10 ֆիլմում, ակայն դա էլ բավական էր Հոլիվուդի, կինոսերների և գեղեցիկը գնահատողների հիշողության մեջ ընդմիշտ տպավորվելու համար:
Ապագա դերասանուհին լույս աշխարհ է եկել 1929 թ. Ֆիլադելֆիայում: Կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել և դրա հետ մեկտեղ Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում դերասանի վարպետության դասընթացների մասնակցել:
20 տարեկանում ստացել է առաջին դերը, հաջող դերասանական խաղից հետո հրավերներ է ստացել այնպիսի աշխարհահռչակ ռեժիսորից, ինչպիսին է Ալբերտ Հիչքոքը:
1956 թվականին Գրեյս Քելլին, հրաժարվելով դերասանուհու կարիերայից, ամուսնացել է Մոնակոյի իշխան Ռենե III-ի հետ:
1982 թվականին մեքենա վարելիս գլխուղեղի կաթվածի պատճառով վթարի է ենթարկվել: Իշխանը մինչև կյանքի վերջ մնացել է այրի և թաղվել կնոջ կողքին: Այժմ Ռենեի և Գրեյսի որդին՝ Ալբեր II-ն է իշխում Մոնակոյում:
Մեծն դերասանուհու և պարզապես գեղեցիկ կնոջ անցած ուղուն կարելի է ծանոթանալ gazeta.ru կայքի ներկայացրած ֆոտոշարքի միջոցով.












