Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելական բանակը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան գրոհայինների բացած կրակահերթի:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը, իրենք նոր հարվածների շարք են իրականացնում՝ ընդդեմ պաղեստինյան «Ջիհադ» խմբավորման՝ Գազայի հատվածում: Նրանց թիրախում հայտնված կառույցների թվում են ուսումնական ճամբարն ու զենքի արտադրության ստորգետնյա հարթակները:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի որոշ քաղաքներ հրթիռակոծվում են Գազայի տարածքից։









