Սաուդյան Արաբիայում տղամարդը վազել է բեմ և դանակով հարձակվել դերասանների վրա (տեսանյութ)

10:31 • 12.11.19

Էր Ռիադի Աբդալլահ թագավորի անվան այգում թատերական երաժշտական ներկայացման ժամանակ անհայտ անձը վազել է բեմ և դանակահարել երեք դերասանի, գրում է korrespondent.net գործակալությունը: 

Մինչ անվտանգության աշխատակիցները կվազեին բեմ, տղամարդը վիրավորել է 2 տղամարդու և 1 կնոջ: 

Հանցագործն այժմ ձերբակալված է: Ինչպես պարզ է դարձել ավելի ուշ` տղամարդն արաբական երկրներից մեկի քաղաքացի է: